ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՏՎԵՑԻՆ, ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՆ, ԻՐԵՆՑ ԵՐԵԽԵՔԻ ԱՐՅՈՒՆԻ ՀԱՄԱ՞Ր ԵՆ ՈՒԶՈՒՄ

Զոհված ազատամարտիկների այրիները և զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում՝ սպառնալով նստացույցով և հացադուլով։ Հիմնական պահանջը՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մյուս մայրերի հիմնական համակարգողն ու հիմնական «պահանջատերը» հայտնի Մարգարիտա Խաչատրյանն է՝ Մառոզ Մարգոն, որը մեկ գումար է պահանջում կառավարությունից, մեկ իր զոհված որդուն է պահանջում:

Այս ակցիան բարկացրել է հայտնի Սիլվա Համբարձումյանին, ով վրդովված զանգահարել էր «Հրապարակ» և հայտնեց․«Այն, որ տիկին Մարգոն այս պահին նստած է կառավարության շենքի դիմաց և իրենց զոհված երեխաների արյունն են ուզում վաճառել, ո՞ւր էին այն ժամանակ, երբ իրենց երեխաները զոհվեցին Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ո՞ւր էին, որ գային նստեին, պահանջեին։ Հիմա այս ամենի համար պետք է վարչապե՞տը պատասխան տա։ Ինչ է՝ Մարտի 1-ի զոհերի համար ինչ-որ գումարներ են փոխհատուցում, հիմա նախանձում են, եկել են՝ իրենց երեխեքի արյունի համա՞ր են ուզում»։ Սիլվա Համբարձումյանը ամոթանք է տալիս՝ անհարմար է՝ այն ժամանակ ռիսկ կանեի՞ն գային կառավարության դիմաց այդ պահանջով նստեին։

hraparak.am