Ոնց որ մարդ ինքն իր ձեռքով իր տան կահույքը վառի. Հակոբ Կարապետյանը՝ վառվող աղբամանների լուսանկարներ է հրապարակել

Երեւանի քաղաքապետարանի խոսնակ քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ, թե ինչպես են այրվում քաղաքի մի քանի աղբամաններ ու գրել.

«Ոնց որ մարդ ինքն իր ձեռքով իր տան կահույքը վառի։ Ախր, համայնքի, մեր բոլորիս փողով են էս աղբամանները ձեռք բերվել»: