Հայտնի է՝ որտեղ կկայանան Չեմպիոնների լիգայի 2021, 2022, 2023թթ. եզրափակիչները

Որոշվել են Չեմպիոնների լիգայի 2021, 2022, 2023թթ. հյուրընկալող քաղաքները: Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստը: Այսպիսով 2021թ. եզրափակիչը կկայանա Սանկտ Պետերբուրգում, 2022թ.՝ Մյունխենում, 2023թ.՝ Լոնդոնում:

«Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում կայանալիք եզրափակիչը 2-րդը կլինի Ռուսաստանի համար: Առաջին անգամ այնտեղ Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղը տեղի է ունեցել 2008թ.:

2022թ. «Մյունխեն Արենա»-ի եզրափակիչը տեղի կունենա նախորդից 10 տարի անց: 2012թ. կայացած եզրափակչում այնտեղ մրցել են «Բավարիա»-ն ու «Չելսի»-ն: Հաղթանակ են տոնել լոնդոնցիները:

2023թ. եզրափակիչն 8-րդը կլինի «Ուեմբլի»-ի համար: Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում այս մարզադաշտում հաղթել են «Բարսելոնա»-ն (2011թ.) ու «Բավարիա»-ն (2013թ.): Այստեղ են կայանալու նաեւ Եվրո 2020-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը:

Ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի եզրափակիչը տեղի է ունենալու Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում: Թուրքիայի համար սա 2-րդ եզրափակիչն է 2005 թվականից հետո, երբ «Լիվերպուլ»-ը դրամատիկ խաղում հաղթեց «Միլան»-ին: