Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձել է ԱԹՍ-ի խոցմանը

Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձել է ԱԹՍ-ի խոցմանը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝
«Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներին պատկանող բոլոր ԱԹՍ-ները շարքում են, կորուստներ չկան»:

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծել, թե ադրբեջանական կողմը կտրուկ հերքում է ԱԹՍ կորցնելու մասին տեղեկությունը, բայց ….

Ենթադրենք՝ հավատում ենք Ադրբեջանի ՊՆ-ին, և համարում ենք, որ իրենց ստորաբաժանումները ԱԹՍ չեն կորցրել: Հարց է առաջանում՝ արդյո՞ք «շարքում են» Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ԱԹՍ-ները: 🙂

Razminfo.am