Իտալիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Այսօր Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Պատգամավորների պալատի կողմից։

Այս մասին գրված է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ֆբ-յան էջում։