Իրանի նախագահը հակադարձում է Թրամփին

Իրանի ղեկավարը հակադարձում է Միացյալ Նահանգների նախագահի` ՄԱԿ-ի ամբիոնից Թեհրանի հասցեին հնչեցրած քննադատությանը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Իրանը այսօր ամենամեծ վտանգն է ներկայացնում խաղաղասեր պետությունների համար, զբաղված է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելով և զանգվածային ոչնչացման զենք մշակելով»:

«ԱՄՆ-ի կողմից կիրառվող տնտեսական ճնշումը ևս ահաբեկչության մի ձև է, ինչը անմարդկային է: Իհարկե, եթե այդ քաղաքականությունը վերանայվի, մենք կարող ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրներից խոսել, այդ թվում՝ միջուկային խնդրից: Եթե 2015 թվականին մենք կարողացանք  համաձայնություններ ձեռք բերել, ապա այլ խնդիրների շուրջ ևս ի վիճակի կլինենք», – Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր Հասան Ռոհանին: