Մեր երիտասարդ տարիքին չխաբնվեք. Լարված իրավիճակ ԱԺ-ում

Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ իշխանական պատգամավորի և ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Գևորգ Գորգիսյանի միջև:

Երբ Մխիթար Հայրապետյանի  ելույթի ժամանակ ԼՀԿ-ական Գորգիսյանը խոսեց տեղից,Հայրապետյանը վերջինիս հորդորեց լուռ լսել, քանի որ ինքը հենց այդպես է լսել. «Իյա, պարոն Գորգիսյան լռեք»:

Բանավեճին ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահը՝ հորդորելով հանդարտվել:

«Պարոն Գորգիսյան, փոխեք ձեր հռետորաբանությունը, սա խնդրանք է: Չեմ ուզում սա ընկալեք որպես սպառնալիք: Բայց եթե դուք չփոխեք ձեր ոճը, մենք ենք փոխելու մերը: Ես չեմ ուզում որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին: Իսկ դուխի հետ կապված կարծում եմ, որ ապացուցելու կարիք չկա»,-ասաց Մխիթար Հայրապետյանը ՝ հայտարարելով, որ մյուս անգամ թույլ չեն տա ամբիոնից ընդհանրապես ձայն հանել:

Այնուհետև Մխիթար Հայրապետյանը դիմեց Իմ քայլի պատգամավոր Համազասպ Դանիելյանին. «Պարոն Դանիելյան, դուք ուզում եք ունենալ այն քաղաքական հետագիծը, որն ունե՞ք, թե՞ այնպիսին, որը պարոն Մարուքյանն ունի»: Իմ քայլի պատգամավորները ծափեր հնչեցրեցին