Gohar Gasparyani anvan poghoc

Երևանում կանվանակոչվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան փողոց

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը`  Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե, նախատեսվում է անվանակոչել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվամբ՝ «Գոհար Գասպարյան փողոց»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևան քաղաքի ավագանին որոշում կկայացնի փետրվարի 11-ին` Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ: