nor pokhnakharar

Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակել

Վարչապետի որոշմամբ՝ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման  մեջ:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ փոխնախարարներից Արեւիկ Անափիոսյանը մի քանի օր առաջ հեռացավ իր պաշտոնից՝ Հարվարդում ուսումնառության անցնելու համար, փոխնախարարներից մյուսն էլ բոլորովին վերջերս էր ազատվել աշխատանքից, իսկ երրորդը կալանավորված է: