Nran der havatum en

Սասուն Խաչատրյան` մարդ, ում հավատում են…

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը , ով մինչ օրս վայելում է ժողովրդի հարգանքն ու կարելի է ասել միակ կառույցի ղեկավարն է, որին ժողովուրդը դեռևս հավատում է, անմնացորդ նվիրումով է կատարում երկրի առջև այս կարևոր ժամանակաշրջանում դրված խնդիրները: ԵՎ պատահական ու մտացածին չեն ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12_րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին նրա ելույթի խոսքերը. «Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ծառայության ծառայողները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի բացառիկության մասին, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և զբաղեցրած պաշտոնից, պետք է համոզված լինի իր կողմից կատարվող աշխատանքի բացառիկության մեջ, քանի որ մեծ ու փոքր սխրանքների հնարավորություն կա յուրաքանչյուր մասնագիտության մեջ, և մենք պարզապես պարտավոր ենք աշխատանքին վերաբերվել հենց այդ փիլիսոփայությամբ, այն կատարել անմնացորդ նվիրումով. հակառակ դեպքում չենք կարող հաջողել»