sahmanapakum en nakhagahin

ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահի՝ զինված ուժերն Իրանի դեմ օգտագործելու իրավունքը սահմանափակող բանաձևը

Միացյալ Նահանգների Սենատը հինգշաբթի օրը հաստատել է բանաձևը, որը սահմանափակում է նախագահի՝ զինված ուժերն առանց Կոնգրեսի համաձայնության Իրանի դեմ ռազմական գործողությունների համար օգտագործելու իրավունքը: Բացի 47 դեմոկրատներից, բանաձևի օգտին է քվեարկել նաև 8 հանրապետական սենատոր:

Ավելի վաղ փաստաթղթին հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը:

Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կոնգրեսականներին հորդորել էր չաջակցել փաստաթղթի ընդունմանը:

Ակնկալվում է, որ նախագահը վետո կդնի բանաձևի վրա, և Սենատը դժվար թե հաղթահարի այն, քանի որ դրա համար կպահանջվի 67 ձայն:

 

 

 

azatutyun.am