Vermishyani gorcov evs 6 dzerbacnerakalv

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, նրանցից 3-ը դատարանի որոշմամբ արդեն կալանավորված են: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

ԱԱԾ-ից այլ մանրամասներ չեն փոխանցում՝ չեն հրապարակում այդ 6 անձանց ինքնությունը, նաև չեն հայտնում՝ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցնե՞ր են արդյոք նրանք։

Օրերս կալանավորվել է նաև Վահագն Վերմիշյանը։ Նա իրեն առաջադրված՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի փաստաբան Մուշեղ Առաքելյանը։