Hrdeh Gyumrium

Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

Փետրվարի 17-ին, ժամը 01:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի տանիքն այրվում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:19-ին, մարվել՝ 02:40-ին: Այրվել են Աբովյան փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարերը՝ մասամբ (մոտ 20 քմ):