Turqian dashtayin hospitalner e karucum

Թուրքիան Իրանի հետ սահմանային դաշտային հոսպիտալներ է կառուցում

Թուրքական սանիտարա-էպիդեմիոլոգիական ծառայությունը Իրանի հետ սահմանին դաշտային հոսպիտալներ է կառուցում՝ Իրանից եւ մյուս վիրուսային առումով վտանգավոր երկրներից ժամանած քաղաքացիների կարանտինի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Ղոջան։ Այս կերպ թուրքական իշխանությունները փորձում են նախազգուշական միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։

Նույնիսկ այս դեպքում, Անկարայում կարծում են, որ հնարավոր չէ լիովին բացառել, որ վիրուսը չի տարածվի Թուրքիայի տարածքում։ Հատկապես ուշադրություն են դարձվելու Հարավային Կորեայից, Իրանից եւ իհարկե՝ Չինաստանից ժամանածներին, լինի ուղիղ ժամանում կամ տարանցիկ։