herqum e

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում իբրև թե մի ադրբեջանցի ազատ տեսանկարահանում է իրականացնում Երևանի տարածքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Ցանկացած տեսանյութ կարող ենք վերցնել, կողքից այնպես անել, որ իբրև թե ադրբեջանցի է խոսում և հրապարակենք: Երկու տարի առաջ նույն տեսանյութն այլ անձի անունով հրապարակվել է: Մոնտաժված տեսանյութ է և իրականությանը չհամապատասխանող, դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կհանրայնացնենք»,- նշեց Մարտիրոսյանը: