Inqnatiri dimapakin vnasvel e

Մոսկվա-Բանգկոկ Boeing 777 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում

Ուղևորատար Boeing-777 ինքնաթիռը դիմապակու վնասվածքով արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում:

Ինքնաթիռը թռչում էր «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Բանգկոկ: Երբ օդանավը մտել է Ղազախստանի օդային տարածք, անձնակազմը զեկուցել է դիմապակու շարժի մասին ու որոշում կայացրել վերադառնալ:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը օդանավում եղել է 190 ուղևոր և անձնակազմի 14 անդամ: