Varajvel e

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը: Նախարարն այժմ բուժում է ստանում տանը: Գործակալությունը հայտնել է, որ Ֆրանկ Ռիստերն իրեն լավ է զգում: Ֆրանսիայի մշակույթի նախարարը դեռևս չի մեկնաբանել իր հիվանդությունը:

Ենթադրվում է, որ 46-ամյա նախարարը հավանաբար վարակվել է անցյալ շաբաթ, երբ ներկա է  եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստին: Երկրի օրենսդիր մարմնում արձանագրվել է վարակման մի քանի դեպք:

Հեղինակ`Մարի Կոստանյան