Նորվեգիայի թագավորական ընտանիքն ու նախարարները կարանտինի մեջ են

Կորոնավիրուսի պատճառով Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և Սոնիայի թագուհին հայտնվել են կարանտինի մեջ, բայց նրանց մոտ վարակի ախտանիշ չեն հայտնաբերվել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում արքայական զույգը ուղևորվել էին արտերկիր, այս ամսվա սկզբին եղել են Հորդանանում: Այս մասին հաղորդել է ТВ2-ը:

Բացի թագավորական ընտանիքից՝ կարանտինի մեջ են նաև Նորվեգիայի կառավարության մի քանի նախարարներ, այդ թվում՝ առողջապահության նախարար Բենտ Հոյենը, արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սերեյդեն ու ևս չորս հոգի:

Նորվեգիայում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 620 դեպք և մեկ մահ: