Կրթական հաստատությունները չեն գործի մինչեւ մարտի 23-ը. ժամկետը կարող է փոփոխվել. վարչապետ

Առնվազն մինչեւ մարտի 23-ը դասեր չեն լինի, չեն գործի Հայաստանի բոլոր կրթական հաստատությունները:

Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կախված իրավիճակից, եթե անհրաժեշտություն լինի, իրենք կերկարացնեն ու կփոփոխեն սահմանված ժամկետը: