Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը Հայաստանի և Իրանի միջև

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թ. փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտե, որը, ստանալով էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։

Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:

Ապրանքների ցանկը՝

Քլորիդ ծովի ջուր – 2501

Ծծումբ ոչ սուբլիմացված  -2503

Ցեմենտի կլնիկեր- 252310

Նավթային կոքս, նավթային բիտում եւ բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ – 2713

Հեղուկ քլոր – 2801

Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային – 2802

Քլորոսուլֆոնային թթու – 2806

Ծծմաթթու, օլեում – 2807

Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ – 2808

Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ, նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) – 2815

Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ – 2828

Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. – 2832

Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ)  – 2836

Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով  – 2849

Ածխաջրածնի ածանցիալներ  – 2904

Բազմակարբոնաթթուներ – 2917

Ամոնիումի նիտրատ – 3102

այդ թվում՝ ջրային լուծույթում –  30

Պլաստամասա և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907

 

Լուրեր