varaky araganum e

Կորոնավիրուսի տարածումն արագանում է. ԱՀԿ ղեկավար.

Կորոնավիրուսի տարածումն արագանում է: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրառում է կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը: «Առաջին հաստատված դեպքից մինչև 100 հազարերորդը 67 օր տևեց, 2-րդ 100 հազարին հասանք 11 օրում, իսկ 3-րդ 100 հազարը գրանցվեց ընդամենը 4 օրում։ Այս թվերը կարևոր են։ Նրանք մարդիկ են, որոնց ընտանիքներն ու կյանքը գլխիվայր շրջվել են»,-գրել է նա: ԱՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու և ժամանակ շահելու համար չափազանց կարևոր է տանը մնալ և սոցիալական հեռավորություն պահել: «Սրանք պաշտպանական միջոցներ են, կորոնավիրուսը հաղթելու համար անհրաժեշտ է նաև հարձակողական միջոցներ»,-հավելել է նա:

aravot.am