Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մարտի 26-ին, ժամը 23:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահագն Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ազատ Ս.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ 00:02-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: