Nor drsic berovi depqer

Կան նոր, դրսից բերովի դեպքեր. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում

Ունենք կորոնավիրուսով հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիները եղել են կարանտինում կամ ի սկզբանե հաստատված պացիենտների հետ շփման գոտում:

«Իհարկե, կան նաեւ նոր դեպքեր, հատկապես բերովի տարբեր երկրներից՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային: Դրանց շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք այն բոլոր գործողությունները, որոնք մինչեւ հիմա արել ենք»,-ասաց նա: