Այսօր՝ առավոտյան, Ծիծեռնակաբերդում մասնակցեցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր՝ առավոտյան, Ծիծեռնակաբերդում մասնակցեցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Անցյալից մեզ մշտապես ուղեկցող հիշողությունը հաճախ ստիպում է սրբագրումներ անել ապագայի մեր ծրագրերում, հարաբերություններում և, իհարկե, վերաբերմունքի մեջ: Հայ ժողովրդի՝ 20-րդ դարասկզբին ցեղասպանված և տարագիր դարձած հատվածներն այսօր և միշտ մեր լինելիության անբաժան մասն են մնում: Իսկ կորսվածի ու վերագտածի միջև անչափելի համեմատությունը հաճախ զգացել և տեսել եմ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում՝ հայության թախիծի ու ժպիտի բովանդակության, հայապաշտության ու հայրենաբաղձության անսահման խորության մեջ:

Եվ այսօր ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր ժողովրդի որբացած հատվածին օգնության ձեռք մեկնած անհատներին, ժողովուրդներին ու երկրներին, որոնք անտարբեր չգտնվեցին և փորձեցին կիսել մեր մեծ վիշտը: Երախտապարտ ենք Հայոց Ցեղասպանությունը ճաաչած և դատապարտած բոլոր պետություններին, կազմակերպություններին ու գործիչներին:

#Մենք_երբեք_չենք_մոռանա

Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր՝ առավոտյան, Ծիծեռնակաբերդում մասնակցեցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Անցյալից մեզ մշտապես ուղեկցող հիշողությունը հաճախ ստիպում է սրբագրումներ անել ապագայի մեր ծրագրերում, հարաբերություններում և, իհարկե, վերաբերմունքի մեջ: Հայ ժողովրդի՝ 20-րդ դարասկզբին ցեղասպանված և տարագիր դարձած հատվածներն այսօր և միշտ մեր լինելիության անբաժան մասն են մնում: Իսկ կորսվածի ու վերագտածի միջև անչափելի համեմատությունը հաճախ զգացել և տեսել եմ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում՝ հայության թախիծի ու ժպիտի բովանդակության, հայապաշտության ու հայրենաբաղձության անսահման խորության մեջ: Եվ այսօր ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր ժողովրդի որբացած հատվածին օգնության ձեռք մեկնած անհատներին, ժողովուրդներին ու երկրներին, որոնք անտարբեր չգտնվեցին և փորձեցին կիսել մեր մեծ վիշտը: Երախտապարտ ենք Հայոց Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին, կազմակերպություններին ու գործիչներին:#Մենք_երբեք_չենք_մոռանա

Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Freitag, 24. April 2020