Kanye miliardater

Քանիե Ուեսթը դասվել է միլիարդատերերի շարքը. CNN

Համաշխարհային հռչակ ձեռք բերած ռեփեր և հիփ հոփի աստղ Քանիե Ուեսթն այսուհետև կարող է համարվել միլիարդատեր՝ ըստ Forbes ամսագրի վարկանիշային աղյուսակի: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Forbes-ը 42-ամյա երգչին նոր տիտղոս է շնորհել, քանի որ Քանիե Ուեսթի կարողությունը գնահատվել է 1.3 միլիարդ դոլար:

CNN-ը գրում է, որ Forbes ամսագիրն իր վերջո կարողացել է հրապարակել Քանիե Ուեսթի ֆինանսական կարողության մասին տվյալները, այսպես ասած՝ «ամիսներ տևած խնդրանքից» հետո:

Հեղինակ`Մարի Կոստանյան