vagon tnak

Ջրաշեն գյուղում այրվել է վագոն-տնակ

Ապրիլի 30-ին, ժամը 05:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 9-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 06։30-ին: Ամբողջությամբ այրվել է 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող վագոն-տնակը (մոտ 21 քմ)։