ՌՈԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ և վետերաններ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:
Ինչ խոսք, Ծառայության առջև դրված խնդիրները պատասխանատու են և կարևոր, քանզի ժողովրդավարական պետության գրավականն է ժողովրդի՝ արդարության նկատմամբ վստահությունը, որը հնարավոր է օրենքի գերակայության, մասնագիտական հմտությունների, ստեղծագործ և բովանդակային աշխատանքի շնորհիվ:
Դատական կարգադրիչների ծառայության և անձամբ իմ անունից մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում:

Արդարադատության գեներալ-մայոր
Ռոբերտ Ղազարյան