Ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ․ Ռուբեն Ռուբինյան

 Հայաստանի իշխանությունն ուղիներ է փնտրում Սահմանադրական դատարանի ճգնաժամն առանց հանրաքվեի, այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։ 

 Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։

Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային…

Gepostet von Ruben Rubinyan am Freitag, 15. Mai 2020