Zenq

Արման Սարգսյանը պաշտոնից հեռանալուց առաջ ինքն իրեն պարգևատրել է զենքով

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` արդեն նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, տեղեկանալով, որ հեռացվելու է պաշտոնից, ինքն իրեն պարգևատրել է զենքով:

Միայն թե հարց է մնում՝ Արման Սարգսյանի ինչի՞ն էր պետք զենքը, երբ 2018-ին այն ժամանակ նորանշանակ Վալերիյ Օսիպյանը նրան զենք էր նվիրել:

Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Վալերիյ Օսիպյանին: Նա 2019 թվականի սեպտեմբերի 19-ին նա նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար։ 2020 թ մարտի 19-ին արդեն նշանակվեց ոստիկանապետ և աշխատանքից ազատվեց այս տարվա հունիսի 8-ին. նրան փոխարինել է Վահե Ղազարյանը