Դիմապակին հանած մեքենա ու արնանման հետքեր.Առեղծվածային դեպք Լոռում

Լոռու մարզում, այսօր՝ ապրիլի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում Վանաձորի Մոսկովյան փողոցի մեջտեղում՝ ճանապարհի բաժանարար գոտու վրա, հայտնաբերվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 24 UL 082 համարանիշի ավտոմեքենա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մեքենայի դիմապակին հանված է եղել, իսկ մեքենայի ներսում՝ ղեկին, վարորդի նստատեղին ու մեքենայից դուրս հայտնաբերվել է արնանման հետքեր:

Ըստ տեղեկությունների՝ ընթացքի ժամանակ կոտրվել է մեքենայի «ռագատկան», ինչի հետեւանքով էլ վարորդը կորցրել է կառավարումն ու մասամբ հայտնվել բաժանարար գոտու վրա: