Ուղեւորները տեսանկարահանել են հրդեհը SSJ-100 ինքնաթիռի սրահից/տեսանյութ/

Վթարային վայրէջքի ժամանակ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում բռնկված Sukhoi Superjet 100 (SSJ-100) ինքնաթիռի ուղեւորները տեսանկարահանել են սրահում տեղի ունեցածը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Տեսագրության մեջ երեւում է՝ ինչպես է կրակը տարածվում ինքնաթիռի թեւի հատվածում: Մարդիկ խուճապահար փորձում են դուրս գալ սրահից:

Այրվող SSJ-100 ինքնաթիռը վայրէջք է կատարել մայիսի 5-ի երեկոյան: Ինքնաթիռում գտնվել է 72 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Դեպքի հետեւանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: