«Գուցե դանդաղ ենք աշխատում եւ ոմանք առիթավորվում են». Փաշինյանը՝ գազի եւ բենզինի ոլորտներում սեփականատերերի մասին

Եվ գազի, եւ բենզինի ոլորտներում քաղաքական առնչություն ունեցող մարդիկ կան, նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի ինչ-որ քաղաքական շահարկումների առիթ տան: Մենք սրանով շատ լուրջ պետք է զբաղվենք: Շատ դեպքերում մենք գուցե դանդաղ ենք աշխատում եւ ոմանք առիթավորվում են: Այսպիսի բան պետք է թույլ չտալ: Շատ դեպքերում երեւի մեղմ ենք վարվում մարդկանց հետ, իրենց էլ թվում է, թե այն անեկդոտի պես, ասում է՝ կատակ են անում, հետ եկեք: Չէ, կատակ չենք անում:

Քանի որ այսպես կոչված նախկին հայտնի օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան, պետք է համոզված լինել, որ իրենք հոտառությունը չեն կորցրել, պետք է շատ արագ վերականգնեն եւ հաջորդը, պետք է համոզված լինել, որ այս ոլորտներում հակամրցակցային համաձայնություն չկա»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց, որ բենզինի շուկայում ուսումնասիրությունն են սկսել. «Եթե տեսնենք, որ չհիմնավորված գնի բարձրացում կա, եթե պարզենք, որ կան հակամրցակցա