Ճիշտ է, մենք չենք քայլել, բայց պայքարել ենք մեր ձեւով. Ցմահ դատապարտյալը՝ Փաշինյանին

Լայվեր ու սոցկայքերում շատ ակտիվ գործունեություն ծավալող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները, չգիտես ինչու, անտարբեր բաց նամակների եւ ահազանգերի նկատմամբ ։ Կուզես օրը հազար հատ գրի`քեզ լսող չկա։ Մասնավորապես` նրանց չի հետաքրքրում դատապարտյալների, մասնավորապես, ցմահ դատապարտյալների ճակատագիրը։ Ցմահ`դեռ չի նշանակում ավարտ։
Ռոբերտ Քոչարյանի հրամանով գնդակահարությունը փոխվեց ցմահ բանտարկությամբ.հետո պարզվեց օրենքի բաց կա .20 տարուց ավելի անազատության մեջ գտնվող ցմահների գործերը պիտի վերանայեն։
Ավելին, փաստաբան Վահե Գրիգորյանը տեսակետ հայտնեց որ այդ դատապարտյալները ապօրինի են պահվում։ Լավ, հասկացանք` նախորդ իշխանությունները թալանով էին զբաղված, չէր հետաքրքրում մարդու, առավել եւս կալանավորի ճակատագիրը, ապա կարծում եմ նոր իշխանությունները պիտի այդպես չանեն։ Հպարտ քաղաքացին պահանջում է իրավունքի վերականգնում, ճիշտ է, մենք չենք քայլել, բայց պայքարել ենք մեր ձեւով։ Արդարությունն ու արդարադատությունը հիվանդանում, բայց չեն մեռնում։
Եվ ուրեմն`արձագանքեք մեր խնդիրներին, ի սեր Աստծո, դրանք զուտ ընթերցելու համար չեն։ Ու այս պարագայում հետաքրքիր է.ո՞վ կլինի այն համարձակը, որը երկրի գլխավոր ամբիոնից`Ազգային ժողովում կբարձրաձայնի այս մասին։
Մի‘ անտեսեք բաց նամակները, դրանք հարցադրումներ են, որոնք լուծում են պահանջում։

Մահապատժի դատապարտված դատապարտյալ Ստեփան Գրիգորյան