«Իմ քայլի» պատգամավորը փողոցում կանխել է քաղաքացու ծեծը.մանրամասներ

Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նախօրեին՝ մայիսի 12-ի երեկոյան միջադեպի է ականատես եղել եւ միջամտել:

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Չարենց փողոցով մեքենայով գնում եմ, տեսնեմ մի քաղաքացու ծեծի են ենթարկում, կանգնեցի, միջամտեցի եւ ոստիկանություն ու շտապ օգնություն կանչեցի:

Այժմ Կենտրոն եւ Նոր Մարաշ ոստիկանական բաժանմունքում եմ, կասկածյալը բերման ենթարկված, իսկ տուժուղին հեսա կմոտենան բժիշները:

Նոր Հայաստանում նման գործելաոճն արգելված է ու բոլորս մեր մասով պետք է հսկողություն իրականացնենք»:

Ավելի ուշ նա հավելել է. «Էրեբունի հիվադանոցում եմ, տուժողին վիրակապում են, վտանգավոր բան կարծես թե չկա:

Ձեր հին բարքերը թողեք անցյալում, այլապես ստիպված յուրաքանչյուրիդ հետ անհատական կզբաղվենք՝ օրենքի շրջանակներում»: