Ազգային ժողովը վաղն արտահերթ նստաշրջան կգումարի

Ազգային ժողովը վաղը՝ հուլիսի 9-ին, ժամը 10։00-ին, Կառավարության նախաձեռնությամբ, կգումարի արտահերթ նստաշրջան։ Ըստ խորհրդարանի պաշտոնական կայքէջի, օրակարգում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցերն են։

Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրաժարական է տվել պաշտոնից: Այս մասին տեղեկացանք ԱՀ դատախազության կայքից: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր…

Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեպի Վրաստան չվերթների արգելքի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը, հիշեցնենք, վերաբերում է ռուսական ավիաընկերություններին։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Պուտինի այս որոշումից հետո անմիջապես արգելել էր նաև վրացական ավիաընկերությունների չվերթները Ռուսաստան։ Սա Մոսկվայի պատասխանն էր Վրաստանի մայրաքաղաք…

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի…

Դատարանն անվավեր ճանաչեց Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենին ազատելու՝ Լիլիթ Մակունցի հրամանը

Դատարանն անվավեր է ճանաչել Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Գայանե Կարապետյանը: Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 4-ին: Կարապետյանը դատարան էր դիմել ընդդեմ Մշակույթի նախարարության՝ պահանջելով իրեն…

25 տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը նոր ընթացք է ստացել. թիրախում Մանվել Գրիգորյանի եղբորորդին է

1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը նոր ընթացք է ստացել. թիրախում Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանն է, որի դեմ օրեր առաջ հաղորդում է ներկայացվել: 25 տարի առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի…

Դավթաշենի կամրջից երկու քաղաքացի փորձել են նետվել. ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 8-ին, ժամը 14:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային…

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 08-13

անրապետության տարածքում` Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը…

Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին։ «Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ…

Վրաստանում հայկական մեքենայի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Առողջապահության նախարարության կայքի փոխանցմամբ, կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր…