Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն․ Մինսկ-2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։ Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ՝ 5-0: Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի…

Եվրոպական խաղերի բացման ժամանակ ՀՀ դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն Բաչկովը

Մինսկի Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը լինելու է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզմեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ): Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: 2019 թ. Եվրոպական խաղերը մեկնարկելու…

«Չելսիի» գլխավոր մարզիչի թեկնածուները

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից իտալացի Մաուրիցիո Սարիի հեռանալու դեպքում, դիտարկում է վեց թեկնածու, հաղորդում է The Guardian-ը։ Ցուցակում են Մասիմիլիանո Ալեգրին (հեռացել է «Յուվենտուսից»), Լորան Բլանը (ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ), Նունու Էսպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն»), Խավի…

Հենրիխ Մխիթարյանը եզրափակիչը բաց կթողնի, քանի որ Հայաստանից է. սա սկանդալ է. բրիտանացի պատգամավոր

Այն, որ «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումը բաց կթողնի, որովհետեւ Հայաստանից է եւ Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչում իր անվտանգության հարցում մտավախություններ ունի՝ սկանդալ է: Այս մասին բրիտանական խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս ասել է պատգամավոր Թոմ Ուոթսոնը: «Սկանդալ է…

Վանեցյանի պատասխանատու որոշումը. Ինչո՞ւ է ՀՖՖ-ն ատամներով պահում Գյուլբուդաղյանցին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ի դեմս նախագահ Արթուր Վանեցյանի, հնարավորություն կտա մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին դրական տեղաշարժեր անելու: Ավելին, Վանեցյանը հայտարարել է, որ պետք է համարձակություն ունենալ և ազգային հավաքականում հեղափոխություն իրականացնել՝ հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին: Ազգային հավաքականի…

Հայաստանը 16 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում

Սամբոյի Հայաստանի հավաքականների 22 անդամներից 16-ը մեդալակիր են դարձել  Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում, հայտնում է ՀՍՖ մամուլի ծառայությունը։ մասնակցությամբ 1998-2001թթ․ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիների՝ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից,…

Արոնյանը սկսում է պայքարը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը: 1-ին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենը: Մյուս զույգերը կկազմեն` Կրամնիկ-Գրիշչուկ, Կարյակին-Մամեդյարով, Կարուանա-Սո: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին: 14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև…

Որոշումը չպետք է թելադրվի կամ ասվի. Լևոն Պաչաջյանի բենեֆիսը Շվեդիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, որը ելույթ է ունենում շվեդական «Լինշոպինգ սիթի» ակումբում, վերջին շրջանում բոլորովին նոր որակի ֆուտբոլ է ցուցադրում: Նախօրեին «Լինշոպինգը» ընկերական խաղում 3:2 հաշվով առավելության էր հասել Շվեդիայի փոխչեմպիոն, 2015 թվականի չեմպիոն «Նորշոպինգի» նկատմամբ:…

Պելեն հոսպիտալացվել է.մանրամասներ

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, բրազիլացի Պելեն հոսպիտալացվել է Փարիզում ֆրանսիական ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ գովազդային միջոցառման մասնակցելուց հետո, հաղորդում  է Marca-ն։ 78–ամյա Պելեն հյուրանոցից է տեղափոխվել հիվանդանոց։ Նրա կյանքին  վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ գովազդային միջոցառումը նախատեսված է եղել…