Ճապոնիայում կայացել է Պուտին-Թրամփ հանդիպումը

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն այսօր «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել: Հանդիպումը չի եղել դեմ առ դեմ, դրան մասնակցել են նաև երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ: Երկու առաջնորդները մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում…

«ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են ունենալ հարցեր՝ երկկողմ օրակարգում տարբեր ընկալումներով, դա բնական է». Զոհրաբ Մնացականյան

Հայաստանն ու Ռուսաստանը կարող են ունենալ հարցեր՝ երկկողմ օրակարգում տարբեր ընկալումներով, որը բնական է, ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ մտահոգություններով է Ռուսաստանի դեսպանը հունիսի 13-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի…

Թբիլիսիում ցույցերը շարունակվում են արդեն 7 օր

Թբիլիսիում երեկ երեկոյան արդեն 7֊րդ օրը հազարավոր ցուցարարներ դուրս եին եկել փողոց՝ շարունակելով պահանջել ներքին գործերի նախարարի հրաժարականը։ Որոշ ցուցարարաներ կապել եին աչքերը՝ իրենց համեշարխությունը հայտնելով 18֊ամյա աղջկա հետ, ով բողոքի ակցիների առաջին օրը կորցրել է մեկ աչքը ռետինե փամփուշտով…

ԵՄ-ն պատրաստ է շարունակել օժանդակել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում. Տոյվո Կլաար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և…

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիետնամ, ապա՝ Սինգապուր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին կմեկնի Վիետնամ, իսկ հուլիսի 7-ից 9-ը կլինի Սինգապուրում, տեղեկացնում է Կառավարության e-gov.am կայքէջը: Պատվիրակության կազմում են մասնավորապես վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Քոչարյանի կալանքն ու Միհրան Պողոսյանի ազատությունը. դեսպանը դատախազի մոտ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի որոշման հրապարակումից հետո տարածվեց տեղեկություն, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ տեղեկությունն, անկասկած, մեծ ուշադրության չէր արժանանա լրահոսում, կամ չէր արժանանա այդքան մեծ ուշադրության, եթե չլիներ հենց Ռոբերտ…

Ռուսաստանը ցուցադրել է իր ռազմական հզորությունը

Մոսկվայի մարզի փորձադաշտում բացված ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում անցկացվել է ցուցադրական հրետակոծություն ու ռմբահարումներ ռուսական արտադրության սպառազինությունից: Ցուցադրական հրետակոծությանը հետևել են շուրջ 120 երկրներից ժամանած զինվորականներ ու պաշտոնական պատվիրակությունների անդամներ: Ցուցահանդեսը առայժմ բաց է միայն նրանց համար, իսկ հունիսի 28-ից…

Վրաստանի նախկին նախագահը աջակցություն է հայտնել ցուցարարներին

Երեկ երեկոյան՝ արդեն վեցերորդ օրը, հազարավոր ցուցարարներ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դուրս էին եկել փողոց` պահանջելով ներքին գործերի նախարարի հրաժարականը: Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան միացել է խորհրդարանի շենքի դիմաց հավաքված բազմությանը և իր աջակցությունը հայտնել ցուցարարներին: – «Ճշմարտությունն…

ՀՀ-ն Վրաստան-Ռուսաստան լարվածությունը հանելու համար պատրաստ է երկկողմ օդային ուղեւորափոխադրում իրականացնել. Ճաղարյան

Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին՝ ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով…

«Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Մամեդյարովի հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այսօր մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունն ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: «Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ,…