Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիպրոս

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 18-ից 19-ը կայցելի Նիկոսիա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Պատգամավորի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով քրգործ է հարուցվել. տուժողն «անհետացել է». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վերջապես քրեական գործ է հարուցվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Քրեական գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի համաձայն:…

Վաշինգտոնում հայ և քուրդ ցուցարարների վրա հարձակվողներն Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել: Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian-ը: Հիշեցնենք, որ Էրդողանի դեմ խաղաղ ցույցին մասնակցել են հայկական, քրդական համայնքի ներկայացուցիչներ: Պարբերականի հետ զրույցում ականատեսներից մեկն ասել է, թե Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծկռտուք…

ՄԻՊ-ը սկսել է քննել «ՀԺ»-ի լրագրողի նկատմամբ բռնության դեպքը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի հիման վրա քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը: «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ մայիսի 11-ին, երեկոյան, բռնություն է կիրառվել թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում…

Երևանում 2 մանկահասակ երեխաների հայրն ինքնասպան է եղել. «Փաստինֆո»

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից մեկում 34-ամյա երիտասարդ տղամարդուն գտել են կախված վիճակում: «Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ տղամարդը ինքնասպանություն է գործել սոցիալական ծանր պայմանների պատճառով: Հայտնի է դարձել նաև, որ ինքնասպանություն գործած տղամարդը երկու մանկահասակ երեխա ունի, երեխաներից փոքրիկը վերջերս է ծնվել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ղարաբաղում կարող են վերսկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ. ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար

Լեռնային Ղարաբաղում կարող են վերսկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային  հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի ամենամյա զեկույցում: 28 էջից բաղկացած զեկույցում գնահատականներ են տրվում համաշխարհային մարտահրավերներին:                     «2016թ. ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:…

«Ելք»-ը ԿԸՀ դիմում է ՀՀԿ-ի գրանցումը չեղարկելու և ընտրարշավից հանելու պահանջով

Նիկոլ Փաշինյանը հաղորդում ներկայացրեց ոստիկանությանը

Կարո Եղնուկյանի գործով քննիչը անհիմն մերժել է միջնորդությունը. փաստաբան

        Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի միջնորդությունը՝ իր դատական գործն «Սասնա ծռեր» խմբի գործից անջատելու մասին։ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Կարո Եղնուկյանի գործով քննիչը անհիմն է մերժել միջնորդությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Տոնական շքերթ. Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել էին «Հաղթանակ» զբոսայգի